Զելենսկին ԵՄ-ից ամսական 7 միլիարդ դոլար է պահանջում. Bloomberg
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևին ամսական 7 միլիարդ դոլար է անհրաժեշտ սոցիալական վճարների և աշխատավարձերի պարտքը փակելու համար։ Ֆինանսական օգնության համար նա դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, հայտնում է Bloomberg-ը։
«Ուկրաինային ամսական 7 միլիարդ դոլարի անհապաղ ֆինանսական օգնություն է անհրաժեշտ` սոցիալական նպաստներն ու աշխատավարձերը հոգալու համար: Այդ մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, երբ նա անցած շաբաթ այցելել էր Կիև»,- գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ երկիրը խնդիրներ ունի հացահատիկի արտահանման հարցում։ Ֆոն դեր Լեյենը խոստացել է Զելենսկուն, որ Եվրամիությունը կկիրառի սահմանի հատման արագ ընթացակարգեր՝ այս հարցում Կիևին օգնելու համար։