Ղազախստանը մայիսի 9-ին «Հաղթանակի ռազմական շքերթ» չի անցկացնի
Համաշխարհային ՄամուլՂազախստանի պաշտպանության նախարարությունը, ծախսերի խնայողության և այլ խնդիրների լուծման անհրաժեշտության պատճառով, այս տարի չի նախատեսում զորահանդես անցկացնել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան, որը նշվում է մայիսի 7-ին և Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ղազախստանի ՊՆ նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«2022 թվականին Ղազախստանում զորահանդեսի անցկացումը չի նախատեսվում բյուջեի խնայողությունների, ինչպես նաև այլ խնդիրների լուծման անհրաժեշտության պատճառով, մասնավորապես՝ առաջնահերթությունը զինված ուժերի մարտական պատրաստության և շարժունակության անհրաժեշտ մակարդակի պահպանումն է, Ղազախստանի ուժերը, անվտանգության և պաշտպանության պետական և ռազմական օբյեկտների ապահովման խնդիրների կատարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնի է, 2021 և 2020 թվականներին Ղազախստանը նույնպես զորահանդես չի անցկացրել։