Ռուսաստանում հայտնել են, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շուտով կավարտվի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը կավարտվի մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան գործերին միջամտությունը կանխարգելող Դաշնության խորհրդի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը, գրում է ua․ru֊ն։
«Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունն Ուկրաինայում շուտով կավարտվի։ Մենք չենք պատրաստվում ձգձգել այն»,- ասել է նա աֆրիկյան և ասիական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար 2014-2022 թվականների ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցում։