Ուկրաինայի ԳՇ֊ն հայտնել է՝ քանի զոհ ունի ռուսական կողմը
Համաշխարհային ՄամուլՊատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են 756 ռուսական տանկ, 163 ինքնաթիռ, 144 ուղղաթիռ և 66 հակաօդային պաշտպանության համակարգ։
Փետրվարի 24-ից ապրիլի 15-ը Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են մոտ 20 000 մարդ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից, գրում է korrespondent֊ը։
Ընդգծվում է, որ տվյալները ճշտվում են, քանի որ ռազմական գործողությունների բարձր ինտենսիվությունը դժվարացնում է հաշվարկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շրջափակված Մարիուպոլում Ազովի գունդը սպանել է ավելի քան 2000 ռուս զինվորի։