Ռոման Աբրամովիչը մեկնել է Կիև և հանդիպել ուկրաինացի պաշտոնյաների հետ. Fortune
Համաշխարհային ՄամուլՄիլիարդատեր Ռոման Աբրամովիչը մեկնել է Կիև, գրում է Fortune ամսագիրը։ Աբրամովիչը հանդիպել է ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ քննարկելու բանակցությունները վերսկսելու ուղիները։
Բուչայում տեղի ունեցած միջադեպից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունները դադարեցվել են, գրում է թերթը։
Ռուսաստանցի միլիարդատերը, ով կապեր ունի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդես է եկել որպես ոչ պաշտոնական միջնորդ՝ փետրվարի վերջին պատերազմի բռնկման պահից ի վեր:
Նշվում է, որ Աբրամովիչի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություններից, ինչպես և ուկրաինացի բանակցող Միխայիլ Պոդոլյակը: