Ռուսական ՀՕՊ համակարգերը օդում խոցել են ուկրաինական երեք մարտական ինքնաթիռ. Կոնաշենկով
Ռուսաստան
ԲիԲիՍին ներկայացրել է գլխավորը՝ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի առավոտյան ճեպազրույցից:
Բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները գիշերը ոչնչացրել են ուկրաինական 16 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ անձնակազմ և ռազմական տեխնիկա Բարվենկովո, Գուլյաիպոլե, Կամիշևախ, Զելենոյե Պոլե, Վելիկոմիխայլովկա և Նիկոլաև բնակավայրերի տարածքներում։
Ոչնչացվել է զենքի և ուկրաինական ռազմական տեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև Պոպասնայա, Յամպոլ և Կրամատորսկ բնակավայրերի մոտ հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք տարածք։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են ուկրաինական երեք մարտական ինքնաթիռ՝ երկու ՄիԳ-29 կործանիչ Իզյում բնակավայրի տարածքում և մեկ Սու-25՝ Ավդիիվկա շրջանում։ Օդում խփվել է նաև ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)