Ժերար Դեպարդյեին կարող են զրկել ՌԴ քաղաքացիությունից
ՌուսաստանԺերար Դեպարդյեին առաջարկում են զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը քննադատելու համար։ Այս նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքական գործիչ Սերգեյ Միրոնովը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Սթարհիթը։
Նա նաև հիշեց, որ դերասանը Ֆրանսիայում հսկայական եկամտահարկ չվճարելու պատճառով էր ցանկացել ստանալ ՌԴ քաղաքացիություն։ 2013 թվականի փետրվարին Դեպարդյեն ստացել է բնակության թույլտվություն Սարանսկում և բնակարան Գրոզնիում։ 2018 թվականին նա դիմել է նաև Նովոսիբիրսկում բնակության թույլտվություն ստանալու համար։