Ռուսաստանի դեմ տնտեսական բլից-կրիգը ձախողվել է. Պուտին
ՌուսաստանՌուսաստանի նախագահը տնտեսական հարցերով կառավարության նիստում ասել է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական բլից-կրիգի փորձը ձախողվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Ակնհայտ է, որ վերջին տարիներին տնտեսության համար հիմնական բացասական գործոնը եղել է արևմտյան երկրների հերթական պատժամիջոցային ճնշումը։ Գաղափարն այն էր, որ արագորեն խարխլեն մեր երկրի ֆինանսատնտեսական իրավիճակը, շուկաներում խուճապ առաջացնեն, բանկային համակարգի փլուզումը և խանութներում ապրանքների լայնածավալ դեֆիցիտը»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Միաժամանակ Պուտինը խոստովանել է, որ 17,5% գնաճը բարձր արժեք է։ Այդ կապակցությամբ նա կառավարությանը կոչ է արել աջակցել ռուսներին և ներքին պահանջարկին։
Հիշեցնենք որ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման սկզբից ի վեր արևմտյան երկրները աննախադեպ թվով պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ անձնական և ոլորտային։ Պատժամիջոցների տակ են հայտնվել խոշորագույն պետական կորպորացիաներն ու բանկերը։ Ուկրաինան ԵՄ-ին կոչ է անում ամբողջական էմբարգո սահմանել ռուսական էներգակիրների նկատմամբ։