Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի բազայի վրա. Daily Mail
Համաշխարհային ՄամուլՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի բազայի վրա՝ Ուկրաինային զենքի մատակարարումը կանխելու համար: Այս մասին, ըստ Daily Mail-ի, ասել է բրիտանական կառավարության ազգային անվտանգության նախկին խորհրդական Փիթեր Ռիկեթսը։
«Ամենայն հավանականությամբ, կարծում եմ, որ նրանք (ռուսները – խմբ.) ինչ-որ միջոց են փնտրում կանխելու կամ սահմանափակելու զենքի այս հոսքն Ուկրաինա՝ ուղղված Ուկրաինայի զինված ուժերին աջակցելուն։ Այսպիսով, մենք կարող ենք հարձակումներ տեսնել Արևմուտքի կողմից զենք մատակարարող ավտոշարասյուների կամ ինքնաթիռների վրա: Որպես վերջին միջոց՝ միգուցե ինչ-որ հրթիռային հարձակում ՆԱՏՕ-ի բազայի վրա, որտեղ Ուկրաինայի համար զենք էին պատրաստում։ Եվ դա, անշուշտ, իսկական երկընտրանք կառաջացնի ՆԱՏՕ-ի երկրների համար»,- ասել է Փիթեր Ռիկեթսը: