Պսկովի մարզում բնակիչները տուգանվել են 30 հազար ռուբլով ռուսական բանակը վարկաբեկելու համար
Ռուսաստան
Պսկովի մարզի Վելիկոլուկսկի քաղաքային դատարանը ակտիվիստ Իվան Կոտկովին տուգանել է 30 հազար ռուբլով ռուսական բանակը վարկաբեկելու համար։ Կոտովն իր մեքենայի դռան վրա պաստառ է կախել՝ «Ոչ Ուկրաինայի պատերազմին» մակագրությամբ։
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ ռուսական զինված ուժերը «օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս՝ միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի հիման վրա», ուստի «պատերազմ» բառը վարկաբեկում է նրանց։ Դատարանը նաև հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության անցկացումը, ի տարբերություն պատերազմի, ուղղված չէ Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ»։
Պսկովի բնակիչ Յուրի Սապրիկինը նույնպես տուգանվել է 30 հազար ռուբլով հակապատերազմական պաստառի համար։ Դատարանը որոշել է, որ ռուսական բանակը գործում է «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)