Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի ընթացքում փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ։
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Պեսկովը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Նիկոլ Փաշինյանի համար պլանավորված են շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության անդամների հետ։ Այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,-նշել է Պեսկովը:
«Այսօր նախագահի օրվա գլխավոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցն է», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)