Ռուսաստանի զինված ուժերը հետևողականորեն իրականացնում են Դոնեցկի և Լուգանսկի ազատագրման ծրագիրը. Շոյգու
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի Զինված ուժերը հետևողականորեն կատարում են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ազատագրման ծրագիրը, զինվորականները ցուցաբերում են խիզախություն և հերոսություն մարտական առաջադրանքներ կատարելիս, ռազմական գերատեսչության կոլեգիայում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ռուսական բանակը կատարում է գերագույն հրամանատարի առաջադրած խնդիրները հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ազատագրման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է, միջոցներ են ձեռնարկվում խաղաղ կյանք հաստատելու համար»,֊ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ գործողությանը մասնակցող ռուս զինվորականները մարտական հերթապահություն կատարելիս ցուցաբերում են խիզախություն և հերոսություն։ Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է իր քաղաքացիների անվտանգության հուսալի երաշխավորը։ Նա նաև նշել է, որ վերջին ամիսների իրադարձությունները հստակ ցույց են տալիս, թե որքան կարևոր է Ռուսաստանի համար շարունակել կատարելագործել իր բանակը։