Զելենսկու հայտարարությունները կախված են նրանից, թե «ինչ է նա խմում կամ ծխում». Լավրով
Համաշխարհային ՄամուլԱնհնար է լրջորեն քննարկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները։ Ուկրաինայի ղեկավարը մշտապես մտափոխվում է, ուստի նրան չպետք է լսել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես չեմ կարող լրջորեն մեկնաբանել այն, ինչ ասում է Զելենսկին, նա անընդհատ փոխում է իր տեսակետը», - հավելել է Լավրովը India Today-ին տված հարցազրույցում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Զելենսկին շատ է խոսում, և ամեն ինչ կախված է նրանից, թե «ինչ է խմում կամ ինչ է ծխում»։
Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանը ծրագրում է միջուկային զենք կիրառել։ Ինչպես պնդում է պարբերականը, «նա իր խոսքերի համար ոչ մի ապացույց չի ներկայացրել»։