Ամերիկյան P8 հետախուզական ինքնաթիռը հետևել է «Մոսկվա» նավին արտակարգ դեպքից մի քանի ժամ առաջ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing P8 Poseidon հետախուզական ինքնաթիռը ապրիլի 13-ին պարեկել է Սև ծովում, գրում է The Times թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ ժամը 16:27-ին, Ռումինիայի սևծովյան ափի վրայով թռչելով, հետախույզն անջատել է տրանսպոնդերն ու անհետացել ռադարից։
Առաջիկա երեք ժամվա ընթացքում ինքնաթիռին չեն հետևել։ Ժամը 19:23-ին նրան նկատել են «Մոսկվա» հածանավից 70 կմ հեռավորության վրա, որից հետո կրկին անհետացել է ռադարից և մեկնել Իտալիայի բազա։ Կարճ ժամանակ անց նավի վրա հրդեհի մասին առաջին հաղորդագրություններն սկսեցին հասնել: Ապրիլի 14-ին հրթիռային նավը նավահանգիստ քարշակվելիս խորտակվել է։