«Բայրաքթարները» Ղարաբաղում մարդասպաններ էին, իսկ Ուկրաինայում՝ հրեշտակնե՞ր․ Չավուշօղլու
Համաշխարհային Մամուլ«Ուշադրություն դարձրեք արևմտյան երկրների արձագանքին։ Ղարաբաղում թուրքական անօդաչու թռչող սարքերը մարդասպաններ էին, իսկ Ուկրաինայում դրանք վերածվեցին «հրեշտակների»։ Այս մասին CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է APA-ն։
Նա մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը և նշել, որ արևմտյան երկրները նոր են սկսել հասկանալ Թուրքիայի դերը տարածաշրջանում։
Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ համանման հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ «դա անարդար է» իրենց նկատմամբ։