Մենք Ուկրաինային մենակ չենք թողնի. Դանիայի և Իսպանիայի վարչապետները այցելել են Բորոդյանկա
Ռուսաստան
Կիև և Կիևի մարզի Բորոդյանկա գյուղն այսօր այցելել են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիկսենը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Այս մասին հայտնել է BBC լրատվամիջոցը։
«Ցնցված ենք Բորոդյանկայի փողոցներում պատերազմի սարսափներից և վայրագություններից: Մենք Ուկրաինային մենակ չենք թողնի», - Թվիթերում գրել է Սանչեսը ուղևորությունից հետո:
Ըստ BBC-ի հաղորդման՝ Բորոդյանկան փետրվարի 28-ից ապրիլի 1-ը գտնվել է ռուսական զորքերի հսկողության տակ, զոհերի ճշգրիտ թիվը այստեղ չի նշվում, սակայն իշխանությունները նշում են հարյուրավոր զոհերի մասին։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին