Չինաստանի նախագահը «իր մարմնում ոչ մի դեմոկրատական ոսկոր չունի»․ Բայդեն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ այսօրվա աշխարհում ինքնավարությունն ու ժողովրդավարությունը պայքարում են միմյանց դեմ, գրում է Комсомольская правда֊ն։
«Կարծում եմ, որ 2020 թվականին և դրանից հետո մենք կռիվ կունենանք ժողովրդավարության և ինքնավարության միջև», - ասել է Սպիտակ տան ղեկավարը Սիեթլում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության միջոցառման ժամանակ:
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը «իր մարմնում ոչ մի դեմոկրատական ոսկոր չունի»։ Նա նաև ասել է, որ երբ Չինաստանի ղեկավարը զանգահարել է իրեն ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, նրանց հեռախոսազրույցը տևել է երեք ժամ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները կարծում էին, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո «հեշտ կլիներ քանդել» Հյուսիսատլանտյան դաշինքը, սակայն նրանք «հասան հենց նրան, ինչ չէին ուզում»՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի ցանկությանը՝ անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Բայդենը նաև մեկնաբանել է վառելիքի բարձր գները և ԱՄՆ-ում գնաճը՝ նշելով, որ «մարդիկ զայրացած են և չգիտեն ինչ անել»։