Դմիտրի Պեսկովը Ճապոնիային անվանել է «անբարյացակամ երկիր»
Ռուսաստան«Ura.ru» լրատվամիջոցը հայտնում է, որ Ճապոնիան 2003 թվականից ի վեր առաջին անգամ «Դիվանագիտության կապույտ գրքում» պաշտոնապես անվանել է Կուրիլյան չորս կղզիները որպես Ռուսաստանի կողմից «ապօրինի օկուպացված» տարածք։
Այն հարցին, թե Ինչպիսի՞ն է Կրեմլի արձագանքը սրան, և ինչպե՞ս դա կազդի այս երկրների միջև խաղաղ երկխոսության զարգացման վրա` Դմիտրի Պեսկովը պատասխանել է.
«Ճապոնիան Ռուսաստանի Դաշնության համար դարձել է անբարյացակամ երկիր, այս պայմաններում շատ դժվար է խոսել խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու մասին: Բոլոր չորս կղզիները Ռուսաստանի Դաշնության անօտարելի տարածքն են»,- ասել է նա։