Պուտինը շնորհավորել է Մակրոնին
Համաշխարհային ՄամուլՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Սրտանց մաղթում եմ ձեզ հաջողություններ պետական գործունեության մեջ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»,- ասված է հեռագրի տեքստում։
Ինչպես հայտնի է, գործող նախագահ Էմանուել Մակրոնը հաղթել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում՝ 58,55% ձայնով։
Մակրոնի մրցակից Ազգային հանրահավաքի թեկնածու Մարին Լը Պենը քվեաթերթիկների հաշվումից հետո հավաքել է 41,45 տոկոս, հայտնում է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։ Շաբաթվա կեսին վերջնական արդյունքները պետք է հայտարարի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը։
Մակրոնը Ժակ Շիրակից հետո Ֆրանսիայի առաջին նախագահն է, ով հաղթում է երկրորդ ժամկետում։