Մոսկվայում պատգամավորների խորհրդում խուզարկություններ են իրականացվել
Ռուսաստան
Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի պատգամավորների խորհրդում խուզարկություններ են իրականացվել։ Այս մասին Twitter-ում հայտնել է շրջանի նախկին ղեկավար, մունիցիպալ պատգամավոր Իլյա Յաշինը։
Նա նաև գրել է, որ խուզարկությունը տեղի է ունեցել շրջանի պատգամավորներից մեկի՝ Ալեքսեյ Գորինովի բնակարանում։ Քաղաքական գործչի խոսքով՝ խուզարկությունները կապված են «վերջին հանդիպումներում պատգամավորների հակապատերազմական հայտարարությունների հետ»։
Յաշինի խոսքով՝ պատգամավորներ Ալեքսանդր Խինշտեյնը և Օլեգ Լեոնովը, ինչպես նաև «Ճշմարտության պահը» հաղորդաշարի խմբագիրները, որտեղ նախկինում աշխատել է հեռուստահաղորդավար Անդրեյ Կարաուլովը, դիմում են գրել դատախազությանը։
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի կայքում տեղեկություններ չկան ռուսական բանակի մասին կեղծիքներ տարածելու համար պատգամավորների նկատմամբ խուզարկությունների և քրեական գործ հարուցելու մասին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)