Ինչ ելք կունենա ուկրաինական պատերազմը. Պենտագոնի կանխատեսումները
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին կարծում է, որ առաջիկա մի քանի շաբաթների զարգացումները առանցքային դեր կխաղան ուկրաինական պատերազմի ելքի առումով։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Արեւմուտքի կողմից Կիեւին ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ ընթացող խորհրդակցությունների ժամանակ։
«Երկու, երեք, չորս շաբաթը կորոշի պատերազմի ընդհանուր արդյունքը», - Միլի խոսքերը մեջբերում է The Washington Post-ը։ Նրա կարծիքով՝ «ժամանակն Ուկրաինայի կողմից չէ»։ Խոսելով Դոնբասում ռազմական գործողությունների մասին՝ ԱՄՆ Զինված ուժերի շտաբի ղեկավարը նշել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու Արեւմուտքի շարունակականության կարեւորությունը։
Հրատարակության տվյալներով՝ խորհրդակցություններին մասնակցում են շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ։ Նրանք քննարկում են, մասնավորապես, ուկրաինական պատերազմն ու նրան նոր զենքի մատակարարումը։