«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղից հայտնի ադրբեջանցի Ռովշան Ասկերովին 5 տարվա ազատազրկում է սպառնում
ՌուսաստանՌուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել նացիզմի վերակենդանացման փաստով, որը հարուցվել է քրեական օրենսգրքի 354.1 հոդվածով։ Այն հարուցվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղից հայտնի ադրբեջանցի Ռովշան Ասկերովի ֆեյսբուքյան գրառման համար։ Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում ԽՍՀՄ մարշալ Գեորգի Ժուկովին վիրավորելու համար։
«Հետաքննությունը պարզել է, որ ոչ ուշ, քան 2022 թվականի ապրիլի 6-ը Ասկերովը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է դիտավորյալ կեղծ տեղեկատվություն, որը վիրավորում և վարկաբեկում է ռուս մեծ հրամանատարի և պաշտպանի հիշատակը», – ասված է հաղորդագրության մեջ։