Վստահ եմ, որ Խորհրդային Միության նախկին մյուս հանրապետությունները կմիանան այս Միութենական պետությանը․ Լուկաշենկո
Համաշխարհային ՄամուլԲելառուսն ու Ռուսաստանը կառուցում են միութենական պետություն, որը կարող է գրավել այլ երկրներին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի հետ հանդիպմանը, հայտնում է BelTA-ն։
Երկրի ղեկավարը նշել է, որ մեծ հետաքրքրություն է տեսնում Ռուսաստանի տարածաշրջանների կողմից Բելառուսի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում։
«Ձեր շնորհիվ` մենք ունենք նման համագործակցություն և փորձում ենք նոր սկզբունքներով կառուցել միասնական միութենական պետություն, որպեսզի ոչ ոք չնեղանա, որպեսզի ինքնիշխան, անկախ պետությունները՝ Բելառուսը և Ռուսաստանը, զարգանան։ Ես վստահ եմ, որ Խորհրդային Միության նախկին մյուս հանրապետությունները կմիանան այս Միութենական պետությանը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։