ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն Ուկրաինային տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն․ Ստոլտենբերգ
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն Ուկրաինային տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի աջակցություն»,- ասել է նա։
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են աջակցել Կիևին և պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։