Բայդենը ցանկանում է 33 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային` որպես աջակցություն. Reuters
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 33 միլիարդ դոլար կխնդրի Ուկրաինային աջակցելու համար։ Reuters-ի տվյալներով՝ մոտ 20 միլիարդ դոլար կհատկացվի ռազմական օգնության համար, եւս 8,5 միլիարդ ու 3 միլիարդ դոլար՝ տնտեսական ու հումանիտար օգնության համար։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ հարցումն արդեն ուղարկվել է քննարկման։
«Ուրախ եմ, որ այժմ լրացուցիչ հարցումը ձեր առջեւ է։ Սա չափազանց կարևոր է մի շարք ճակատներում մեր ջանքերին աջակցելու համար», - ասաց նա Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ: