Գերասիմովը ժամանել է Իզյում՝ ղեկավարելու ռուսական զորքերը. Defense Express
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ժամանել է Խարկովի մարզի Իզյում քաղաք, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Նա կղեկավարի ռուսական զորքերը Դոնբասում, հայտնում է Defense Express հրատարակությունը, որը համագործակցում է ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի և ռազմական փորձագետների հետ։
Ըստ հրապարակման աղբյուրների՝ Գերասիմովն իբր արդեն ժամանել է Իզյումի շրջանի ՌԴ ԶՈւ հրամանատարական կետ։
Հրատարակությունը նշում է, որ Գերասիմովի պաշտոնը ներառում է ոչ թե օպերատիվ-մարտավարական, այլ ռազմավարական մակարդակի գործողությունների հրամանատարություն։ Սա կարող է վկայել, որ Ռուսաստանի ղեկավարությունը լրջորեն կենտրոնացած է Դոնբասում որոշ տակտիկական հաղթանակների հասնելու վրա։