Իսրայելի վարչապետը երկու փամփուշտ է ստացել որպես սպառնալիք
Համաշխարհային ՄամուլԻսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը սպառնալից նամակներ է ստացել, որոնցից յուրաքանչյուրում փամփուշտ է եղել: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը, փոխանցում է Gazeta.ru-ն։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ուղարկողները կարող էին լինել երկու տարբեր մարդիկ։ Այս պահին հետաքննությունը տեղեկություն չունի կասկածյալների ինքնության և նրանց դրդապատճառների մասին։ Ոստիկանությունն ասում է, որ երկու նամակներն էլ մահվան սպառնալիքներ են պարունակում Բենեթի ընտանիքի հասցեին:
Ուղարկողները նաև կոչ են արել քաղաքական գործչին հրաժարական տալ։