Բայդենը թուլություն և անգործունակություն ցուցաբերեց Ուկրաինայի հարցում․ Թրամփ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը թուլություն ու անգործունակություն է ցուցաբերել Ուկրաինայի հարցում։ Հանրապետականը կիրակի ելույթ է ունեցել Նեբրասկայում, գրում է ՏԱՍՍ֊ը:
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը որոշել է հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը հետևելուց հետո։ «Ինձ հետ նրանք երբեք դա չէին անի»,- ասել է Միացյալ Նահանգների նախկին նախագահը։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը տեսել է Բայդենի «թուլությունն ու անկարողությունը»։ «Այս ամենը [ինձ հետ] երբեք չէր լինի, հարյուր տոկոսով», - ասել է նա:
Բայդենը 2021 թվականի ապրիլի 14-ին հայտարարեց, որ որոշել է դադարեցնել գործողությունը Աֆղանստանում, որը դարձավ ամերիկյան պատմության մեջ ամենաերկար օտարերկրյա ռազմական արշավը։ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո արմատական թալիբների շարժումը վերահսկողություն սահմանեց Աֆղանստանի վրա։