Ուկրաինայի դեսպանը Գերմանիայի կանցլերին անվանել է «վիրավորված լյարդի երշիկ»
Համաշխարհային ՄամուլԲեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին անվանել է «նեղացած լյարդի երշիկ»: Այսպես է արձագանքել դիվանագետը կանցլերի այն խոսքերին, թե իր այցը Ուկրաինա խոչընդոտվել է Կիևում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ընդունելուց հրաժարվելու պատճառով։ «Վիրավորված լյարդի երշիկ ձևանալն այնքան էլ պատեհ չէ», - ասել է Ուկրաինայի դեսպանը, մեջբերում է Spiegel-ը: Անդրեյ Մելնիկի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը դեռ ուրախ կլինի Կիևում ընդունելու Օլաֆ Շոլցին։
Գերմանական Bild պարբերականը, հղում անելով Ուկրաինայի կառավարության աղբյուրներին, հայտնում է, որ Վոլոդիմիր Զելենսկին վերջին տարիներին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահին՝ «Ռուսաստանի հետ ունեցած սերտ կապերի պատճառով»։ Ավելի ուշ Ֆրանկ֊Վալտեր Շտայնմայերը հաստատել է, որ իր այցը Ուկրաինա անցանկալի է որակվում։