Ես զգում եմ, որ պետք չէ գնալ Կիև․ Հռոմի պապ
Համաշխարհային Մամուլ«Ես զգում եմ, որ պետք չէ գնալ Կիև»,֊ ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Corriere della Sera-ի իտալական հրատարակությանը տված հարցազրույցում։
«Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հետ վերջին զրույցի ժամանակ նա փորձեց արդարացնել Ուկրաինայի դեմ պատերազմը՝ քարտեզը ձեռքին։ Առաջին 20 րոպեների ընթացքում, քարտեզը ձեռքին, նա ինձ կարդաց պատերազմի բոլոր հիմնավորումները։ Ես լսեցի ու ասացի նրան՝ ես սրանից ոչինչ չեմ հասկանում։ Եղբա՛յր, մենք պետական հոգևորականներ չենք, մենք չենք կարող քաղաքականության լեզուն օգտագործել, մեր լեզուն Հիսուսի լեզուն է։ Պատրիարքը չի կարող վերածվել Պուտինի զոհասեղանի տղայի»,- մեջբերել է Ֆրանցիսկոսը ռուս պատրիարքիհետ զրույցը՝ նշելով, որ հոգևորականները պետք է խաղաղության ուղիներ փնտրեն զենքի կիրառմանը վերջ դնելու համար։
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսը նաև հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում գնալ Կիև, բայց մի քանի անգամ կրկնել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա։ «Ես զգում եմ, որ պետք չէ գնալ Կիև»,֊ասել է Հռոմի պապը։