Իսրայելը քննարկում է Ուկրաինային պաշտպանական համակարգերի մատակարարման հնարավորությունը
Համաշխարհային ՄամուլԻսրայելի իշխանությունները բանավեճեր են անցկացնում են Ուկրաինային օգնության մատակարարումների ավելացման հնարավորության շուրջ, այդ թվում դրանում ընդգրկելով պաշտպանական համակարգերը: Այս մասին հայտնում է «Հաարեց» թերթը:
«Այդ հարցի շուրջ բանավեճերի ընթացքում պաշտոնատար անձանց մեծամասնությունը պաշտպանում է այն տարբերակը, որի դեպքում Իսրայելը կմեծացնի Ուկրաինայի համար ռազմական ու քաղաքացիական բեռների ծավալները: Առաջիկա օրերին սպասվում են լրացուցիչ քննարկումներ, որոնց ընթացքում քննության կառնեն այն ցուցակը, թե ինչ կարելի է ուղարկել Ուկրաինային»,-գրում է հրատարակությունը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես անունը չհայտնելու պայմանով հայտարարել է աղբյուրներից մեկը, Ուկրաինային աջակցելու պատճառներից մեկը, որը հնչեցվել է կառավարության նիստի ժամանակ, այն «ըմբռնումն է, որ ԱՄՆ-ը եւ եվրոպական տարբեր երկրներ Իսրայելից սպասում են հստակ դիրքորոշում, թե նա որ կողմում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունում:
Թերթը նշում Է, որ Իսրայելի կողմից Ուկրաինայի աջակցությունը «լինելու է, ըստ Էության, ավելի դեկլարատիվ եւ չի ներառելու զգալի քանակությամբ բեռներ, մասնավորապես, այն պատճառով, որ ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրներն արդեն Ուկրաինային ավելի շատ են մատակարարում, քան կարող է Իսրայելը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: