Բելառուսում զինված ուժերի անսպասելի ստուգում է սկսվել
Համաշխարհային ՄամուլՉորեքշաբթի օրը Բելառուսում զինված արձագանքման ուժերի անսպասելի ստուգում է սկսվել։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Բելառուսի զինված ուժերում սկսվել է արձագանքման ուժերի հանկարծակի ստուգում»,- ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստուգայցի ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները կմշակեն քայլերթ կատարելու և մարտական պատրաստության առաջադրանքների կատարման հարցերը։
Բելառուսի ՊՆ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում կգնահատվի անձնակազմի պատրաստականությունն ու կարողությունը՝ արագ արձագանքելու ճգնաժամային իրավիճակների հնարավոր առաջացմանը։ Ստուգման ընթացքում զինվորականները կգործեն արագ փոփոխվող իրավիճակում՝ անծանոթ վայրերում։
Մինսկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ստուգման մեջ ներգրավված ուժերի կազմը աստիճանաբար կավելանա, ինչը հնարավորություն կտա ստուգելու ռազմական սպառնալիքներին դիմակայելու նրանց կարողությունը «ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»։ Բելառուսի պաշտպանության նախարարությունը ընթացող իրադարձություններն անվանել է զորքերի պատրաստման ամենաարդյունավետ ձևերից մեկը։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ստուգումը վտանգ չի ներկայացնում «ոչ ամբողջ եվրոպական հանրության, ոչ էլ, մասնավորապես, հարևան երկրների համար»։
Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ստուգման ընթացքում նախատեսված զինտեխնիկայի զգալի տեղաշարժի պատճառով՝ հանրային ճանապարհների երթեւեկությունը կարող է դժվարանալ։