Շոյգուն սպառնացել է հարվածել ՆԱՏՕ-ին
Համաշխարհային ՄամուլԼԺՀ-ի, «ԴԺՀ-ի և «ազգայնականներից» ազատագրված Ուկրաինայի տարածքներում խաղաղ կյանք է հաստատվում, ներառյալ Մարիուպոլում՝ Ազովի ծովի ամենամեծ արդյունաբերական և տրանսպորտային հանգույցում: Այն գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում են ռուսական պարբերականները։
Նրա խոսքով՝ մնացած ուկրաինացի զինվորականները, որոնք գտնվում են «Ազովստալի» տարածքում, հրաժարվել են վայր դնել զենքերը և այժմ «արգելափակված» են կայանի պարագծի երկայնքով։
Շոյգուն նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած «տրանսպորտ», որը կժամանի Ուկրաինա՝ ուկրաինական բանակին օգնելու նպատակով, կդիտվի՝ որպես խոցման թիրախ։