Որտեղ կլինի Մակրոնը մայիսի 9-ին․ ՏԱՍՍ
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է մայիսի 9-ին այցելել Բեռլին՝ բանակցություններ վարելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ելիսեյան պալատը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ֆրանսիայի նախագահի երդմնակալությունից հետո առաջին այցը կլինի Բեռլին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ֆրանս-գերմանական հարաբերությունների ամրությունը», - ասել է Մակրոնի վարչակազմը, ով ընտրվել է երկրորդ ժամկետով։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահն ու կանցլերը կքննարկեն, մասնավորապես, Ուկրաինայում տիրող իրավիճակին և «եվրոպական ինքնիշխանությանն ուղղված մարտահրավերներին» վերաբերող հարցեր։ Զեկույցում նշվում է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է շոշափել նաև էներգետիկ և եվրոպական անվտանգության հարցեր։
Ապրիլի 10-ին և 24-ին երկու փուլով անցկացված ընտրություններում Մակրոնը երկրորդ ժամկետով ընտրվել է Ֆրանսիայի նախագահ։
Պետության ղեկավարի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին։