Ուկրաինան Վրաստանից պահանջում է զենքի մատակարարում և երկրորդ ճակատի բացում. Զուրաբիշվիլի
Վրաստան
Ուկրաինան Վրաստանից պահանջում է զենքի մատակարարում և երկրորդ ճակատի բացում։ Այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ուկրաինացիները հաճախ ավելին են պահանջում իրենց գործընկերներից և ոչ միայն Վրաստանից։ Տարբեր գործընկերների հետ կապված կոպիտ հայտարարությունների են դիմում։ Այո, Վրաստանից էլ են ուզում զենք ստանալ, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի։ Այս ամենն անհնար է»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նա նշել է, որ Վրաստանն այս հարցում պետք է շատ զգույշ լինի, քանի որ զինված հակամարտության դեպքում այս երկրին չեն օգնի այնպես, ինչպես Կիևին։ Միևնույն ժամանակ Զուրաբիշվիլին հայտարարել է իր համերաշխությունը Կիևի ռեժիմին։
Հարկ է նշել, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է օգնել Վրաստանին և Մոլդովային, եթե նրանք ռազմական հակամարտության մեջ մտնեն Ռուսաստանի հետ։ Նա ասել էր, որ այս հարցի շուրջ «քննարկումներ» են ընթանում այս երկրների ղեկավարության հետ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան