Թևակոխում ենք Ուկրաինայում պատերազմի վճռական փուլ՝ ինտենսիվ մարտերով և մեծ կորուստներով․ ՆԱՏՕ
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ն առաջիկա շաբաթների համար կանխատեսում է Ուկրաինայի պատերազմի վճռական փուլը։ Ըստ այդ կանխատեսումների՝ պատերազմը կդառնա էլ ավելի թեժ, ու ավելի շատ զոհեր կլինեն։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոաննը։
«Մենք թևակոխում ենք պատերազմի այն վճռական փուլը, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ, մենք ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն»,- ասել է նա։
Նրա կանխատեսումների համաձայն՝ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի։ Դա կլինի ավելի ինտենսիվ, ինչպես նաև ավելի շատ զոհեր կբերի։
Բայց Ռուսաստանը, ինչպես կարծում է Ջոանը, կփորձի դրա մեջ չներքաշել ՆԱՏՕ-ին։ Իսկ բուն Դաշինքում նշում են, որ փորձում են խուսափել իրադարձությունների համապատասխան ընթացքից։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն 73 օր։