Մեծ Բրիտանիայում հազվագյուտ հիվանդություն է գրանցվել. Reuters
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայում մարդու մոտ ախտորոշվել է հազվագյուտ վարակիչ հիվանդություն՝ կապիկի ջրծաղիկ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Միացյալ Թագավորության առողջապահական գործակալությանը հղումով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ վարակվածը եկել է Նիգերիայից։ Այս պահին նրա վիճակի մանրամասները ճշտվում են։
Հիշեցնենք, որ կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը նման է մարդու ջրծաղիկին, որը պաշտոնապես վերացվել է 1980 թվականին: Հիվանդությունը սկսում է դրսևորվել գլխացավով և մկանային ցավով, ջերմությամբ, և մեկից երեք օրվա ընթացքում մաշկի վրա հայտնվում են բնորոշ ցաներ։ Վարակված մարդկանց մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ հազվադեպ դեպքերում դա կարող է մահացու լինել: