Գերմանացիները պատրաստ չեն սեփական գրպանից վճարել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների համար. Die Welt
Համաշխարհային ՄամուլԳերմանացիների գրեթե կեսը պատրաստ չէ զոհաբերել իրենց անձնական բարեկեցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Die Welt հեռուստաալիքը, որն իր տրամադրության տակ ունի Civey վերլուծական կենտրոնի հարցումը։
Ինչպես ցույց է տվել հարցումը, գերմանացիների 46%-ը պատրաստ չէ սեփական գրպանից վճարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համար։ Նրանց կարծիքով, պատժամիջոցների ծախսերը պետք է հոգան այն ընկերությունները, որոնք լրացուցիչ շահույթ են ստանում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
Հարցվածների 64%-ը կողմ է ուկրաինական ճգնաժամի պատճառով «հաղթած» ընկերությունների համար լրացուցիչ հարկեր սահմանելու գաղափարին։ Գերմանացիների 49%-ը նույնպես ստիպված է սահմանափակել իրենց ծախսերը էներգիայի և պարենային ապրանքների գների աճի պատճառով, նշում է Die Welt-ը։