Սենատոր Սերգեյ Ցեկովն առաջարկել է օրենսդրական արգելք սահմանել
Ռուսաստան
Ղրիմի սենատոր Սերգեյ Ցեկովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ մտածում է օրինագիծ մշակելու հնարավորության մասին, որը կարգելի ԶԼՄ-ներում և ինտերնետային ռեսուրսներում Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանից հեռացած արտիստների անունների հիշատակումը։
«Ես մտածում եմ նման օրենք մշակելու հնարավորության մասին, դա անհրաժեշտ է: Ժամանակն է որոշում կայացնելու՝ դրանք հակառուսական մարդիկ են, նրանց անունները պետք է ընդմիշտ մոռացվեն»,- ասել է նա։
Ցեկովն ընդգծել է, որ ցանկացած հիշատակում, նույնիսկ բացասական, ձեռնտու է արտիստներին, քանի որ դրանք դեռևս նպաստում են նրանց հայտնիությանը։ «Ինչպես ասում են՝ արտիստի համար, բացի մահախոսականից, իր մասին ցանկացած տեղեկություն, թեկուզ վատը, լավ է, դա իրենց համար գովազդ է: Ուրեմն ինչո՞ւ ենք մենք անընդհատ գրում նրանց մասին, որ վատն են, ինչո՞ւ ենք գովազդում»,- ասել է սենատորը։
Նրա խոսքով` օրինագիծը, եթե ընդունվի, կպարտավորեցնի ինչպես լրատվամիջոցներին, այնպես էլ համացանցի բոլոր ռեսուրսներին դադարեցնել նման արտիստների հիշատակումը, իսկ փաստաթուղթը կարող է նաև տույժ նախատեսել արգելքը խախտելու համար։ Ցեկովը համոզված է, որ արգելքին հետևելու դեպքում այս արտիստներին «մեկ տարի հետո ոչ ոք չի հիշի»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել