Գերմանական գարեջրի արդյունաբերությունը վնասներ է կրում. DW
Համաշխարհային ՄամուլԳերմանական գարեջրի արդյունաբերությունը վնասներ է կրում Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Այս մասին գրում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը։
Նշվում է, որ գարեջրագործները դեռ չեն հասցրել վերականգնվել կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքներից, և այժմ նկատվում է գնաճ ու ապրանքների պահանջարկի անկում։
«Մենք տեսնում ենք հումքի, փաթեթավորման, լոգիստիկայի և էներգակիրների գների աննախադեպ աճ։ Գարեջրի գործարանների ծախսերը դուրս են գալիս վերահսկողությունից»,- մեջբերում է հրատարակությունը գերմանական գարեջրագործների ասոցիացիայի ղեկավար Հոլգեր Էյխելեի խոսքերը։