Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի միջնորդությամբ հանդիպելու Պուտինի հետ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ։
«Կիև մեր այցի ընթացքում ես նաև հանդիպում ունեցա պարոն Զելենսկու հետ: Պարոն Զելենսկին շնորհակալություն հայտնեց Թուրքիային կառուցողական և հավասարակշռված վերաբերմունքի և աջակցության համար, որը Թուրքիան ցուցաբերում է Ուկրաինային, և շեշտեց, որ նրանք լիովին վստահում են Թուրքիային: Պարոն Զելենսկին հաստատեց, որ պատրաստ է հանդիպել պարոն Պուտինի հետ մեր նախագահի միջնորդությամբ»,- ասել է Քալինը TurkiyeGazetesi-ին տված հարցազրույցում։