Ռուսաստանը հող է նախապատրաստում նոր ճգնաժամերի համար․ Գերմանիայի ԱԳ նախարար
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը կարծում է, որ Ուկրաինայում տիրող իրադրության պատճառով մոլորակի վրա կարող է համաշխարհային սով սկսվել: Այս մասին նա խոսել է Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարների եռօրյա հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանի գործողությունների պատճառով դադարեցվում են մատակարարումները, կտրուկ աճում են գները՝ ոչ միայն մեզ մոտ, այլև ողջ աշխարհում, և կա սաստիկ սովի վտանգ»,- հայտարարել է Բերբոկը:
Նա նշել է, որ «Ռուսաստանը հող է նախապատրաստում նոր ճգնաժամերի համար»: