ԱՄՆ պաշտպանության նախարարը Սերգեյ Շոյգուին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր սա նրանց առաջին հեռախոսազրույցն է:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Օսթինը հեռախոսազրույցում ընդգծել է հաղորդակցության պահպանման կարևորությունը:
Ռուսական կողմը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)