Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի կողմից առաջարկվող գազի վճարման սխեման. Bloomberg
Համաշխարհային ՄամուլԵվրահանձնաժողովը նորացված ուղեցույց է մշակել ռուսական գազի ներկրման համար՝ առանց Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ մայիսի 13-ին փակ նիստում Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ անդամ երկրներին, որ այսուհետ կարող են «Գազպրոմբանկում» եվրոյով և դոլարով հաշիվներ բացել։ Այս պահին ռուբլով հաշիվների մասին խոսք չկա: Ավելի վաղ ԵՄ ղեկավարությունը նշել էր, որ դա կդիտվի որպես հակառուսական պատժամիջոցների խախտում։
Այսպիսով, էներգետիկ ընկերություններին առաջարկվում է գազի դիմաց վճարել արտարժույթով՝ անտեսելով ռուսական կողմի մյուս պահանջները։ ԵՀ-ում Գերմանիայի ներկայացուցիչը պարզաբանել է, որ սահմանված պատժամիջոցները չեն արգելում «Գազպրոմբանկում» մի քանի հաշիվ բացել։
Մարտի վերջին Վլադիմիր Պուտինը հրամայեց անբարյացակամ երկրներին գազի մատակարարման համար վճարումները վերածել ռուբլու՝ ի պատասխան հակառուսական պատժամիջոցների։ Նոր սխեման գործում է ապրիլի 1-ից։
Որոշ երկրներ հրաժարվել են նման ալգորիթմից։ Մասնավորապես, ռուբլով հաշիվներ չեն բացել Բուլղարիայի, Չեխիայի և Լեհաստանի ընկերությունները։ Մյուսները, ընդհակառակը, համաձայնեցին նոր պայմաններին։ Նրանց թվում էին Հունգարիան և ինը այլ պետություններ։