Ինչ դեր ունի Բելառուսը ռուս-ուկրաինական պատերազմում
Համաշխարհային ՄամուլBBC լրատվամիջոցը ներկայացրել է Բրիտանական հետազոտության ամփոփագիրը, որտեղ հայտնում են ռուս-ուկրաինական պատերազմում Բելառուսի դերի մասին։
Զորավարժությունների մեկնարկից հետո Բելառուսը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով հատուկ գործողության ուժերի, ինչպես նաև երկրի արևմուտքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների, հրետանու և հրթիռների տեղակայման մասին։ Սահմանի մոտ բելառուսական զորքերի առկայությունը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակի ուկրաինական զորքերի տեղաշարժը, ուստի նրանք չեն կարողանա տեղակայվել Դոնբասում գործողություններին աջակցելու համար:
Բելառուսական զորքերը դեռ անմիջականորեն ներգրավված չեն հակամարտության մեջ։ Այնուամենայնիվ, Բելառուսի տարածքը պատերազմի սկզբում օգտագործվել է որպես Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ ռուսական առաջխաղացման համար: Ռուսաստանը նաև օդային թռիչքներ է իրականացրել և հրթիռային հարվածներ հասցրել Բելառուսի տարածքից։
Ալեքսանդր Լուկաշենկոն, ամենայն հավանականությամբ, աջակցում է ռուսական ներխուժմանը, բայց ցանկանում է խուսափել պատերազմին ուղղակի ներգրավվելուց, որը կարող է հանգեցնել Արևմուտքի պատժամիջոցների, Ուկրաինայի կողմից արձագանքի և բելառուսական զինվորականների հնարավոր դժգոհությանը: