ՀԱՊԿ-ը պատրաստվում է հայտարարություն ստորագրել․ Պուտին
Համաշխարհային ՄամուլԵրկուշաբթի օրը ստորագրվելիք ՀԱՊԿ հայտարարությունը կհաստատի մասնակից երկրների վճռականությունը՝ համագործակցելու ռազմական և պաշտպանական շինարարության ոլորտում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այսօր մենք համատեղ հայտարարություն կստորագրենք, որը, հաշվի առնելով ձեռք բերված փորձը, այդ թվում՝ նշված գործողության ընթացքում (հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողությունը - խմբ.), կհաստատի գործընկերային համագործակցությունը շարունակելու մեր պետությունների վճռականությունը ռազմական և պաշտպանական շինարարության տարբեր ոլորտներում, միջազգային ասպարեզում համակարգված գործողությունների ձևավորումը»,- ասել է Պուտինը Մոսկվայում ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ ներկա փուլում առաջնային են ՀԱՊԿ-ի և նրա ղեկավար կառույցների գործունեության հետագա կատարելագործման և օպտիմալացման խնդիրները։