ՆԱՏՕ-ն դուրս է գալիս իր աշխարհաքաղաքականությունից․ Պուտին
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ն դուրս է գալիս իր աշխարհաքաղաքականությունից, փորձում է ազդել այլ տարածաշրջանների միջազգային գործընթացների վրա, սա պահանջում է Ռուսաստանի ուշադրությունը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ռիա Նովոստին։
«Ի հավելումն այս անվերջանալի ընդլայնողական քաղաքականության՝ Հյուսիսատլանտյան դաշինքը դուրս է գալիս նաև իր աշխարհագրական նպատակակետից՝ Եվրատլանտյան տարածքից՝ փորձելով ավելի ու ավելի ակտիվորեն ներգրավվել միջազգային հարցերում և վերահսկել միջազգային իրավիճակները անվտանգության տեսանկյունից։ Աշխարհի այլ տարածաշրջաններում նրանց վրա ոչ լավագույն կերպով ազդելու համար, դա, իհարկե, մեր կողմից լրացուցիչ ուշադրություն է պահանջում»,- ասել է Պուտինը։