Ռուսաստանը խնդիրներ չունի Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ․ Պուտին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանը խնդիրներ չունի Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ, նրանց մուտքը ՆԱՏՕ վտանգ չի ներկայացնում, բայց համապատասխան վերաբերմունք կառաջացնի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ռիա Նովոստին։
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ֊ի ընդլայնմանը, այդ թվում՝ դաշինքի նոր անդամների՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի ներգրավվմանը, Ռուսաստանը, ուզում եմ տեղեկացնել ձեզ, հարգելի գործընկերներ, այս պետությունների հետ խնդիրներ չունի, և, հետևաբար, այս առումով, ընդլայնման անմիջական վտանգ Ռուսաստանի համար չեն ստեղծում այս երկրները, բայց ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը դեպի այս տարածք, անշուշտ, կստանա մեր պատասխանը, և մենք կտեսնենք, թե դա ինչի հիման վրա կլինի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն մեզ համար։ Մենք համապատասխան կերպով կարձագանքենք»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթնաժողովում։