«ՆԱՏՕ-ին անդամակցելով՝ Ֆինլանդիան և Շվեդիան կկորցնեն ինքնավարությունը». Global Times
ՌուսաստանՆԱՏՕ-ին անդամակցելով՝ Ֆինլանդիան և Շվեդիան կկորցնեն ինքնավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում և կվտանգեն երկու երկրների անվտանգությունը, գրում է Global Times-ը։
«Երբ Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես դառնան դաշինքի անդամ, նրանք ստիպված կլինեն պասիվ կերպով հարաբերություններ կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ԱՄՆ-ի շահերին համապատասխան», - մեջբերում է ՌԻԱ Նովոստիի չինական հրատարակությունը։
Հոդվածի հեղինակը նշել է, որ Վաշինգտոնն օգտագործում է ուկրաինական ճգնաժամը անձնական նպատակների համար, որոնցից մեկն էլ Եվրոպան իր վերահսկողության տակ վերադարձնելն ու գլոբալ շահերին ստորադասելն է։