Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ պաշտոնական Անկարայի հայտարարություններից հետո, թե երկիրը «այո չի ասի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը», գրում է Ռիա Նովոստին։
«Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Թուրքիան չի կարող այո ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը», քանի որ Անկարան չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի մասին նրանց հավաստիացումներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն